Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 19:48 02-06-2024

Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտգործնախարարություն

Թեհրանում Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ նրան բողոքի նոտա ներկայացնելու Պեկինի այն դիրքորոշման համար, որը վերաբերում է Պարսից ծոցում Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև վիճելի տարածքներ համարվող երեք կղզիների պատկանելությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը:

Վիճելի երեք կղզիների մասին հիշատակվել է ՉԺՀ-ի և ԱՄԷ-ի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել էր Արաբական Միացյալ էմիրությունների նախագահի Պեկին կատարած այցելության արդյունքներով:

Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարի օգնական և Պարսից ծոցի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալիբեկը հիշեցրել է Իրանի և Չինաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները՝ ընդգծելով երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի առաջնահերթությունը որպես միջազգային հարաբերությունների հայտնի և հիմնարար սկզբունք։

ԱլիԲեկը հայտնել է, որ, հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական համագործակցությունը, ակնկալվում է, որ այս հարցում Չինաստանի կառավարությունը կշտկի իր դիրքորոշումը։

Չինաստանը համատեղ հայտարարության մեջ աջակցություն էր հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին՝ միջազգային իրավունքին համապատասխան երկկողմ բանակցությունների միջոցով վիճելի երեք կղզիների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում