Ներքին 2 տարի առաջ - 20:14 01-06-2024

Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հրաժարվում է բժշկական հետազոտություն անցնել․ Մենուա Սողոմոնյան

Մենուա Սողոմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գյուղատնտեսության ոլորտի լավագույն մասնագետներից մեկի՝ ազնիվ մարդ և արժանապատիվ հայ Աշոտ Հարությունյանի նկատմամբ ևս հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով։ Քրգործի հաղորդման հիմքը մեկ մարդու (ամենայն հավանականությամբ ոստիկանի) սուտ հաղորդումն է։

Այս օրերին անձամբ հաճախ եմ լինում Աշոտի կողքին․․․ մարդը ամենուր ցուցարարների և ոստիկանության մեջտեղն է լինում, կրքերն է հանդարտեցնում․․․ երեկ ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ հանդիպեցի նրան, շտապ օգնության մեքենայով տեղափոխում էին հիվանդանոց։ Բառացի վերարտադրում եմ Աշոտ Հարությունյանի պատմածը․․․ այն պահին, երբ սադրանքի ազդեցությամբ բախում էր առաջացել ոստիկանության ու ցուցարարների միջև, Աշոտը, դեմքով դեպի ցուցարարները, մեջքով դեպի ոստիկանները, փորձել է սաստել սադրիչներին ու էդ պահին մեջքին ու գլխին ծանր հարվածներ զգացել․․․ սթափվել է այն պահին, երբ մի քանի ոստիկան, ուժով տեղափոխել են ոստիկանական մեքենա։ Ու մարդու վրա քրեական գործ են հարուցել՝ զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածով․․․ Հայ ոստիկանի վերաբերմունքից, պետական իրավապահ մարմնի ներկայացուցչի կեղծքից մինչև հոգու խորքը վիրավորված մարդը երեկ հուզվեց շտապ օգնության մեքենայում․․․ որդին արձագանքում է՝ «լացի, հանգստացի պապ ջան»։

Աշոտ Հարությունյանը հիմա հիվանդանոցում է, զարկերակային բարձր ճնշումով․․․ բժիշկները համոզում են, որ շտապ հետազոտություն անցնի, մարդը հրաժարվում է․․․ գիտե՞ք ինչի համար, որ մի քանի ճղճիմներ չասեն ու չտարածեն, թե հիվանդության անվան տակ խուսափում է պատասխանատվությունից․․․ կամ էլ էսպիսով, իր կյանքի հաշվին իր անկեղծ բողոքն է արտահայտում, ո՞վ գիտի․․․

Պարոն Հարությունյան ջան, Աշոտ ջան, ավագ ընկեր ջան, մեզ համախոհ, մեզ համացավ քաղաքացիների անունից խնդրում ու պահանջում եմ, որ լսես բժիշկներին, մեր գործը դեռ երկար է ու շատ։ Ամեն ինչ իր տեղն է ընկնելու․․․»

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն

Ձեզ գուցե հետաքրքրի