Ներքին 2 տարի առաջ - 19:53 01-06-2024

Վաղը, որ գամ Քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորես, թե չէ. Բագրատ Սրբազան

Բագրատ սրբազանը առաջիկա օրերին կայցելի Քննչական կոմիտե: Այս մասին Սրբազանը հայտարարեցտեղեկացրեց Գյումրու Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ:

«Տարել են նախկին փոխնախարար, ռազմական բժիշկ, որը վերջին մարդն է եղել Ստեփանակերտի հոսպիտալում, մեր սարկավագներին, և վերջում էլ ուզում են քրեական գործ հարուցեն, ասում են քար են նետել այդ մարդիկ: Քար չկա այդ տարածքում, որ զոռով ուզես գտնել, չես գտնի: 40 հոգի բորենիներով խոշտանգել են Աշոտ Սիմոնյանին, գնում ենք Ներքին գործերի նախարարություն, ասում են՝ ծառայողական քննություն է ընթանում, իսկ փողոցում կանգնած մարդկանց բռնում, տանում են ու միանգամից քրեական գործեր են հարուցում:

Պետք է առնվազն 10 ոստիկան պատժվի, դրանք ոստիկան չեն, խուլիգաններ են, փողոցային բանդա, ոհմակ: Ինձ սրանով ոչ ոք չի կարող վախեցնել, այս քրեական գործերն էլ հարուցել են, որպեսզի ասեն՝ շրջանակն են փնտրում, շրջանակներ մի փնտրեք, պատասխանատուները ձեր առջև կանգնած են ամբողջությամբ և պատասխանատվությունից էլ չեն վախենում: Այդ գործերը հարուցել են տղաների վրա, վախեցնելու համար և միաժամանակ հող նախապատրաստելով մեզ կալանավորելու համար: Վաղը, որ գամ Քննչական կոմիտե՝ Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորես, թե չես կալանավորի, եղա՞վ: Դեռ քո բաժինը ստանալու ես Արգիշտի Քյարամյան»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն