Ներքին 2 տարի առաջ - 15:45 01-06-2024

Հարդարված ու անթերի եղունգներով. ՔՊ մի քանի հոգանոց երիտթևն աղետի գոտի է ուղարկվել

Օրեր առաջ Լոռու և Տավուշի մարզերի որոշ շրջաններ աղետի գոտի հայտարարելուց հետո ուսանողներին ու կամավորական խմբերին ուղղված կոչերը՝ միանալու կատարվող աշխատանքներին, համացանցում բուռն քննարկումների տեղիք են տվել։ Կամավորական աշխատանքներում ներգրավվելու կոչեր հնչեցնում են նաև ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները։

Պազվում է՝ թեժ քննարկումների ֆոնին Ալավերդի է մեկնել նաև ՔՊ-ի երիտթևը։

Վերջինիս անդամներն իրար հերթ չտալով՝ տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում, ցույց տալիս, թե ինչպես են աջակցում աղետի գոտում իրականացվող աշխատանքներին։

ՔՊ-ականները, սակայն, իրենց հերթական քայլով ոչ թե ստացել են այն, ինչ ուզում են, այլ ճիշտ հակառակը։

Նախ, հրապարակված կադրերում, որտեղ ՔՊ երիտթևի ներկայացուցիչները կամավորական աշխատանք են կատարում, երևում են շատ քիչ քանակությամբ մարդիկ, ընդ որում՝ մի մասը տարիքով են, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ՔՊ երիտթևը մի քանի հոգանոց խումբ է։

Երկրորդ, տարածված տեսանյութերից մեկում երիտթևի անդամներից մի աղջիկ է խոսում․ տեսքին նայելով, իհարկե, մտքի ծայրով անգամ հնարավոր չէր լինի անցկացնել, որ աղետի գոտում է գտնվում և օգնության ձեռք է մեկնել տուժած քաղաքացիներին ու զուգահեռ գտնվում է խնամված, հարդարված, ձեռքերն ու եղունգներն էլ՝ անթերի վիճակում։

Երրորդ, ՔՊ-ում եթե գաղափարական ընդհանրություն ունենային ու հավատարին ստեղծված իրավիճակին, անձամբ պետք է գնային կամավորական աշխատանքներում ներգրավվելու։

Չորրորդ, ՔՊ երիտթևի ներկայությունը աղետի գոտում հերթական գործիքն է, որով կփորձեն սվաղել հարցը, թե ինչու ոստիկաններին կամ այլ կառույցների աշխատակիցների չեն տանում, այլ ուսանողների ու կամավորների հրավիրում։ Եվ դա այն դեպքում, երբ աջ ու ձախ հայտարարում են, թե ամեն բան դասակարգված և վերականգնված է։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն