Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:35 01-06-2024

Սևանա լճում 3 ժամից ավելի է՝ որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչության Չվարչության պետ Արթուր Զոհրաբյանի, ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներն ու ջրային պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մատիրոսյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 4 ջրասուզակներ, ջոկատի հրամանատար՝ Արմեն Ճողմաչյանի գլխավորությամբ որոնողական աշխատանքներ են իրականացնում:

Առավոտյան ոստիկանության Սևանի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և առավոտյան ինքը տեղեկություններ չի ունեցել նրանից և կան կասկածներ, որ նա ջրահեղձ է եղել:

Այս պահին մի քանի ջրասուզակներով, ջրային պարեկներով, նավակներով որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ ոստիկանության Սևանի բաժնում էլ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է այն փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտու անվտանգության աշխատակիցները:

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են ենթադրյալ ջրահեղձ եղած քաղաքացու ինքնությունը:

Ըստ տեղեկությունների՝ նա Երևանի բնակիչ 25-ամյա Անահիտ Մ.-ն է, իսկ դեպքի վայրում գտնվող նրան ճանաչողներն ասւմ են, որ նա կոմպոզիտոր է ու Հայաստանում հայտնի մի քանի սերիալների երաժշտության հեղինակ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան