Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:00 31-05-2024

Եկեղեցուն ճնշում են, որ ժողովուրդը ոտքի չկանգնի. հարցում

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման դեմ ՔՊ-ական իշխանությունների գրոհները տարածվում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։ Պաշտոնյաներն ու նրանց սատարող գործիչները բացահայտ ելույթներ են ունենում եկեղեցու դեմ։ Մայիսի 28-ին ոստիկանները կոպտորեն փակեցին կաթողիկոս Գարեգին Բ-ի և նրան ուղեկցող հոգևորականների ճանապարհը դեպի Սարդարապատի հուշահամալիր, կիրառեցին անհամաչափ բռնություն։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ձեր կարծիքով՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ այժմ ճնշումներ կա՞ն, թե՞ ոչ»։

Հարցվածների մի մասը դրական դրական պատասխան տվեց։ «Էն էլ՝ ոնց»,- ասաց մի քաղաքացի։ «Իհարկե՝ կան։ Չի կարելի։ Սեր սրբությունն է»,- ասաց մեկ ուրիշը։ «Եկեղեցուն ճնշում են, որ ժողովուրդը ոտքի չկանգնի։ Եթե լավ ղեկավարություն ես՝ ժողովրդից ինչու ես վախենում։ Աշխարհում չկա տենց բան, որ հոգևոր առաջնորդի դեմը փակեն»,- վրդովված ասած մի տղամարդ։ Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ եկեղեցին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանին ընտրել են ՀՀ վարչապետի թեկնածու։ Նրա առաջնորդությամբ ամեն օր Երևանում կազմակերպվում են բողոքի զանգվածային ցույցեր և հանրահավաքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում