Ներքին 2 տարի առաջ - 17:00 29-05-2024

Ռաֆթինգով զբաղվողներն օգնո՞ւմ են, թե՞ չեն օգնում․ մեղադրանք և պատասխան

Ալավերդու հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը ֆեսբուքյան իր էջում անդրադարձ էր կատարել աղետի գոտում գործող մակույկավարման կազմակերպություններին, որոնք, իր պնդմամբ, այս աղետալի օրերին օգնության ծառայություններ չեն մատուցում․

«Դեբեդում մակույկավարման մի քանի կազմակերպություններ կան, ես չտեսա, որ ծայրահեղ ծանր այս օրերին, նրանցից գոնե մեկը հայտարարույթուն տարածեր, որ պատրաստ է իր մակույկներով ծառայել և ԱԻՆ-ին աջակցել մարդկանց տարհանելու համար։ Հիմա էլ դրա կարիքը կա, բայց քար լռություն է, գուցե հայտարարել են, չեմ հանդիպել, թե մեջը «քյար» չկա։ Եթե իմացողներ կան գրեք»,-գրել էր նա։

Oragir.News-ը կապ հաստատեց Հրաչյա Պապինյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ իր գրառումը մեծամասամբ վերաբերում էր Ախթալայում գործող ռաֆթինգային կազմակերպությանը։

«Ալավերդու տարածքում չորս մակույկավարման կազմակերպություններ կան, որոնք վճարովի ծառայություն են մատուցել զբոսաշրջիկների համար, հասկանալի է։ Ես չեմ տեսել, եթե որևիցե մեկը տեսել է, խնդրում եմ ասեք, որ կան օգնություն ցուցաբերող կազմակերպություններ։ Հետո մենք խոսեցինք Վանաձորի մի մակույկավարման կազմակերպության ղեկավարի հետ, պարզվեց, որ իրենք առաջին օրվանից «Վոմա» կազմակերպության հետ կազմակերպել են նման բաներ։ Բայց այն երեք կազմակերպությունների մասին որևէ տեղեկատվություն չկա։ Ես չեմ տեսնում Ախթալայում արված լուսանկարներ, տեսանյութեր, որ այնտեղ կան մակույկավարներ։ Այնտեղ մարդիկ հացի ջրի, դեղի կարիք ունեն։ Մինչև երեկվա տվյալներով չենք տեսել օգնություն ցուցաբերող մակույկավարման կազմակերպություններին։ Միայն Գևորգ Վարդանյանին պատկանող ռաֆթինգային կազմակերպության ռաֆթերն ենք տեսել»,-եզրափակեց Պապինյանը։

Մենք փորձեցինք կապ հաստատել Վազգեն Խաչիկյանի հետ, ում պատկանում է Ախթալայի ռաֆթինգի կազմակերպությունը, սակայն վերջինիս հետ կապի դուրս գալ չհաջողվեց։

Oragir.News-ը զրուցեց նաև «Ռաֆթինգ ակումբ»-ի հիմնադիր Արամ Փարսադանյանի հետ։ Վերջինս հետքեց պտտվող լուրերը։

«Երեք կազմակերպություններից երեքն էլ որևէ բան արել են, որևէ օգնություն ցուցաբերել են։ Անխտիր բոլորը օգնության ծառայություն մատուցում են։ Մենք «Վոմա»-ին նավակներ տրամադրել ենք, հիմա էլ իրենց մոտ են։ Մյուս կազմակերպություններից «Ռաֆթինգ հաուսը», որը գտնվում է տարածքում չորս նավակներն էլ տրամադրել է, երկուսը միայն վնասվել, շարքից դուրս են եկել։ Մենք անշահախնդիր օգնություն ենք ցուցաբերում»,-եզրափակեց Փարսադանյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը