Ներքին 2 տարի առաջ - 11:35 29-05-2024

2018-ից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

2023 թվականին մենք ունեցել ենք 8,7 տոկոս տնտեսական աճ, որը 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրով արտահայտված նպատակադրումից բարձր է:

Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ե՛վ 2022-ին, և՛ 2023-ին մենք այդ նպատակադրումից բարձր տնտեսական աճ ենք ունեցել, իսկ մեր նպատակադրումը հետևյալն էր՝ տարեկան միջինում ունենալ 7 տոկոս տնտեսական աճ:

Բայց կարևոր է նաև արձանագրել, որ 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով: Սա շատ կարևոր ցուցանիշ է:

Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017-ի համեմատ իրական արտահայտությամբ աճել է շուրջ 37 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ ավելի քան կրնապատկվել է»,- ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը