Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:21 28-05-2024

Ալավերդցիների համար հավաքվում են առաջին անհրաժեշտության իրեր

Հասարակական գործիչ Նվարդ Քոչարյանը Oragir.News-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կամավորների միջոցով փորձում են հագուստ հայթայթել և տրամադրել Ալավերդում ջրհեղեղից տուժածներին։

Չնայած պատկան մարմինները պնդում են, որ աղետից տուժածներն օգնության կարիք չունեն, Նվարդ Քոչարյանը նշեց, որ իրենց աշխատանքը համաձայնեցնում են Ալավերդու համայնքապետարանի հետ.

«Սննդի կարիք այս պահին գրեթե չկա։ Կա հագուստի կարիք։ Դա ենք փորձում դասավորել, ուղարկել։ Մարդիկ բառացիորեն գիշերային զգեստներով դուրս են եկել։ Բայց հետագայում շատ այլ կարիքներ են առաջանալու»,- ասաց նա։

Կամավորները ցուցակագրել են առաջին անհրաժեշտության ապրանքները։ Տուժածները հիմնականում հագուստի կարիք ունեն։ Երկրորդ անհրաժեշտության խնդիրը չոր սննդին է վերաբերում։ Կա նաև դեղորայքի խնդիր։ Կամավորները կապ են հաստատում բնակիչների հետ, որոնք տեղեկատվությունը ստանում են ՏԻՄ-ից և փոխանցում կամավորներին։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձևևներից Ալավերդիում Դեբեդ գետի վարարած ջրերը գիշերը դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, փլուզվել են բազմաթիվ կամուրջներ։ Շենքերի նկուղային տարածքներն ու առաջին հարկերը ջրով են լցվել։ Ալավերդին կիսով չափ ջրի մեջ է մնացել։ Կան զոհեր և վիրավորներ։

Նշենք, որ Oragir.News-ը կապ է հաստատել նաև Ալավերդու համայքապետարանի հետ, որտեղից պարզաբանել են, թե կամավորներն անհրաժեշտ են հիմնականում սննդի դասակարգման և տներն ու նկուղները տիղմից մաքրելու աշխատանքների համար։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը