Ուղիղ եթեր
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 16:41 28-05-2024

Ալիևը ջանում է ապացուցել, որ Ռայիսիի մահվան հետ կապ չունի

Ադրբեջանական մամուլը, որն ամբողջովին վերահսկվում է պետության կողմից, հերթական անգամ անդրադարձել է մայիսի 19-ին Իրանի նախագահ Ռայիսիի կատարած այցելությանն արաքսամերձ գոտի։

«Նախագահներ Ալիևը և Ռայիսին շատ արդյունավետ համագործակցության եզրեր էին գտել։ Օրինակ, խոսքը գնում է «Արազ» (ադրբեջանական ձևակերպումն է – հեղ․) միջազգային տրանսպորտային միջանցքի մասին, որը, փաստորեն, Հայաստանի ղեկավարների կողմից սառեցված Զանգեզուրի միջանցքի այլընտրանքն է», նշում են ադրբեջանական տեղեկատուները՝ հիշեցնելով, որ Ռայիսին ոչ միայն հիդրոհանգույցների բացմանն էր մասնակցել, այլև «Աղբենդ» նոր կամրջի, որը կառուցվել է 8 ամսվա ընթացքում՝ Արաքս գետի վրայով։ Կամրջի հիմնական շահառու է նշվում իրանական կողմը։ «Իրանա-ադրբեջանական համագործակցության ուղիները բազմաթիվ են և խոստումնալից։ Այն, ինչ պայմանավորվել են Ալիևն ու Ռայիսին, մնում է հաստատեն Իրանի նոր ղեկավարները։ Վերջիններս պիտի հաշվի առնեն, որ այդ պայմանավորվածությունները վերաբերելի են ոչ միայն Իրանին և Ադրբեջանին, այլ նաև ՌԴ-ին», ակնարկում է ալիևյան մամուլը։

Ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունները Ռայիսիի հետ պայմանավորվել էին «Զանգեզուրի միջանցք»-ին գտնելու այլընտրանք։ Ընդ որում, ադրբեջանա-իրանական հաղորդակցուղիների և համատեղ նախագծերի մասին խոսելով, Ալիևի քարոզչամեքենան որպես կանոն՝ դա հակադրության մեջ է դնում Հայաստանի տարածքով անցկացվելիք տրանսպորտային ուղիների հետ։

«Ադրբեջանն այսօր Անդրկովկասում առաջատար պետություն է ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական ներուժով։ Մենք Հայաստանին առաջարկում ենք ինտեգրում տարածաշրջանային կապուղիներին և դրանից օգուտների ստացում։ Եվ եթե Հայաստանի ղեկավարությունը չի գիտակցում իր շահը, ապա դա Ադրբեջանի խնդիրը չէ», բազմանշանակ արձանագրում է ալիևյան տեղեկատվական մեքենան, փաստորեն խոսելով ոչ թե Հայաստանի, այլ՝ «Հայաստանի ղեկավարության շահի» մասին։

Այսպիսով, ադրբեջանական մամուլը, նշելով Ռայիսի-Ալիև համագործակցության արդյունավետությունը, միևնույն ժամանակ որոշակի կասկածով է նայում Իրանի նոր ղեկավարության վերաբերմունքին։ Հատկանշական է նաև այն, թե ինչպիսի ընդգծված վշտակցությամբ Իլհամ Ալիևն ընդունեց Ռայիսիի ուղղաթիռի վթարի լուրը, իսկ մահը հաստատվելուց հետո անձամբ մեկնեց Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցական գրառում կատարեց սգո մատյանում։ Սա հետաքրքիր է նաև նրանով, որ նախքան այդ իրանա-ադրբեջանական հարաբերություններն ամիսներ շարունակ խզված էին՝ Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ։

Հիմա ադրբեջանական մամուլն Ալիևի վարքը ներկայացնելով որպես ընկերական հարաբերությունների վկայություն՝ միևնույն ժամանակ բավական նյարդային հրապարակումներ է տարածում՝ փորձելով հերքել Ռայիսիի մահվան կազմակերպման գործում իսրայելական հատուկ ծառայությունների ընդհանրապես մասնակցության կամ գոնե Ադրբեջանի տարածքից ահաբեկչական ակտի իրականացման մասին լուրերը։

Ըստ երևույթին, Ռայիսիի սպանվելու գործում իսրայելական և ուրեմն՝ ադրբեջանական մասնակցության կասկածը ցրելու համար է Ալիևն անձամբ այդքան ջանասիրություն դրսևորել՝ միաժամանակ հրահանգելով իրեն ենթակա քարոզչական միջոցներին՝ ամեն հնարավոր եղանակով փորձել ընդգծել Ռայիսիի հետ նորոգված հարաբերությունները, որոնք, ցավոք, ավարտվեցին ողբերգաբար։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան