Սիրախաղը շարունակվում է․ օկուպացված Ստեփանակերտը՝ ռուս-թուրքական համագործակցության կենտրոն
copy image url

Սիրախաղը շարունակվում է․ օկուպացված Ստեփանակերտը՝ ռուս-թուրքական համագործակցության կենտրոն

Միտք Արտաքին 10 ամիս առաջ - 16:00 28-05-2024
«Ռուսաստանը պետք է Ադրբեջանից սովորի, թե ինչպես հաղթել պատերազմներում»։ Նման հայտարարություն է արել ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը, խոսելով «ծաղկուն» Ադրբեջանի մասին։ «Ադրբեջանը Հարավային Կովկասի պետությունների առաջատարն է՝ հաղթող երկիր, իրապես անկախ պետություն», գովերգը շարունակել է Մարկովը։

Թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցել Ադրբեջանի հետ՝ գիտի նաև ռուսական նախկին փոխարտգործնախարար, ներկայում ՌԴ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, ով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքին տալիս է ադրբեջանական անվանում՝ «Խանքենդի»։

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կսկսվեն «Խանքենդի»-ում ՌԴ գլխավոր հյուպատոսության համար նախապատրաստական աշխատանքները։ «Մենք ապավինում ենք ձեր աջակցությանը»,- ասել է ռուս սենատորն իր հյուրին։

Կարասինի խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։ «Դա թույլ կտա մեզ վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,- հավելել է նա։

Փաստորեն, ռուսական և ադրբեջանական համագործակցությունը դրված է ամբողջական իրավահավասարության հիմքի վրա։ Ռուս «փորձագետները» հիանում են Ադրբեջանի ղեկավարի պրագմատիզմով և նախանշված նպատակներին հասնելու կարողությամբ՝ այն որպես օրինակ մատնանշելով իրենց գործիչների համար, իսկ ռուս պետական գործիչներն էլ ծրագրում են «Խանքենդի»-ում բացել հյուպատոսություն՝ հավասարվելով գործունյա ադրբեջանցիներին։

Ի դեպ, նույն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում առաջիկայում կբացվի նաև Թուրքիայի հյուպատոսությունը։

Նշենք, որ առայժմ որևէ այլ պետություն, որը դիվանագիտական ներկայացուցչություն ունի Ադրբեջանում, զավթված Ստեփանակերտում գործակալություն ստեղծելու խնդիր չունի առաջադրած։ Ստացվում է, որ 2021 թվականին բացված և 2024 թվականին փակված Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի համագործակցությունը հիմա էլ վերածվում է օկուպացված Ստեփանակերտում ռուս-թուրքական դիվանագիտական համագործակցության։

Ըստ ամենայնի, Ռուսաստանի շարունակական և ճարահատյալ սիրախաղը թուրք-ադբրեջանական տանդեմի հետ դեռևս ընթացքի մեջ է այնքան, քանի դեռ ուկրաինական ճակատում այն շոշափելի հաջողությունների չի հասել։ Այս համագործակցությունն ինքնին ռիսկային է բոլոր ներգրավված կողմերի համար, հաշվի առնելով պատմական ոչ ուրախալի փորձը, ուստի բոլոր դեպքերում ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը միայն ժամանակավոր բնույթ է կրում՝ հայկական, հուսով ենք, նորմալ իշխանության առջև դնելով դրանց գոնե ուշադրությամբ հետևելու և համապատասխան հետևություններ կատարելու խնդիր։
Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»