Մամուլ 2 տարի առաջ - 07:27 28-05-2024

Մի կողմից հեղեղն ու ոստիկանները, մյուս կողմից ցուցարարները փակել են ՀՀ սահմանները․ իշխանությունը չի հասկանում, թե որքան է վնասում երկրի զարգացմանը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանն այժմ ապրում է իր պատմության ծանր և պատասխանատու փուլերից մեկը։ Արցախի շրջափակումից հետո՝ այս օրերին շրջափակվածը Հայաստանն է։ Երեկ տարբեր հայտարարությունների համաձայն՝ այժմ Հայաստանի գլխավոր մուտքերն ու ելքերը փակ են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։

Շաբաթներ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակել էր Տավուշ-Վրաստան սահմանը՝ ի նշան սահմանագծման և սահմանազատման դեմ բողոքի, հետո արդեն ոստիկաններն են փակել ճանապարհի նույն հատվածը: Այսինքն՝ խոչընդոտներ կան մարդկային, տվյալ դեպքում՝ իշխանական գործոնով պայմանավորված:

Երեկ՝ օրվա ընթացքում, «Ճանապարհային դեպարտամենտ»-ի կողմից մի քանի անգամ պաշտոնական հայտարարություն տարածվեց, որ Հայաստանի հյուսիսից դեպի Վրաստան մուտքերը բնական աղետի՝ սելավի և գետերի վարարման պատճառով արգելափակված են։
Այսօր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը հայտարարեց նաև, որ փակ է Իրան-Հայաստան սահմանը։

Այսինքն՝ Հայաստանը գտնվում է տոտալ շրջափակման մեջ: Իսկ իշխանությունները օպերատիվ խմբեր են ստեղծում աղետի չափերը գնահատելու համար․ թե երբ պետք է գնահատվեն նաև փակ սահմանների հետևանքներով ՀՀ տնտեսությանը պատճառած վնասները, պարզ չէ:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվականը օրվա վերջում հերքեց բոլոր լուրերը Իրան-Հայաստան փակ սահմանների մասին, բայց անհասկանալի է՝ արդյոք չե՞ն գիտակցում նրանք, թե իրենց գոյությամբ ինչ վնաս են հասցնում ՀՀ զարգացմանը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը