Ներքին 2 տարի առաջ - 17:28 25-05-2024

Արարատի մարզում ռեստորանի տերը այրել է նախկին կնոջ «Hyundai Elantra»-ն. հրկիզողը հայտնաբերվել է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում։

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները մարել են կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Մինչ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու հրշեջները քննարկում էին, որ ավտոմեքենայում հրդեհը պատահմամբ է բռնկվել, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այն հրկիզել են ու մինչ հրշեջները աշխատանքներ էին կատարում ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արարատ Հակոբյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ ստանում դեպքի վրաբերյալ ու տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Արարատի մարզում հայտնաբերում և ձերբակալում են ավտոմեքենան հրկիզած կասկածյալին։

Կասկածյալը Երևանի բնակիչ 65-ամյա Ռ․ Երեմյանն է, ով ժամը 12։30-ի սահմաններում հանդիպել է ավտոմեքենայի սեփականատեր, իր նախկին կնոջը՝ Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ալինա Մ․-ին և նրա հետ մտերմիկ զրույց ունենալու առաջարկով նստել է Ալինա Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան և հասնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի կամրջի մոտ նրանց միջև վիճաբանություն է առաջացել, ինչից հետո Ռ․ Երեմյանը նախապես իր մոտ եղած բենզինի շշից բենզինը լցրել է ավտոմեքենայի մեջ և այրել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նա փորձել է անգամ վնասել Ալինա Մ․-ին, սակայն վերջինս կարողացել է փախչել նրա մոտից, իսկ Արարատի մարզի ոստիկանները ժամանակին գտնվելով դեպքի վայրում վնասազերծել են Ռ․ Երեմյանին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով ոստիկանության Արտաշատի բաժնից փաստաթղթեր են ստացվել։

Ռ․ Երեմյանը հայտնի է «Ռազո» մականվամբ, ով «Ռալինա» ռեստորանային համալիրի տերն է։ Այդ մասին ոստիկաններին հայտնել է տուժած Ալինա Մ․-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան