Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 12:44 25-05-2024

Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապահները խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Ռուբեն Մելիքյանի էջից։

«Այս պահին «այցելում են» Ստեփանակերտի քաղաքապետի տուն։ Պարզ է, որ խուզարկելու։ Հետոն էլ է պարզ», - գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի ձերբալկալության մասին, իսկ մայիսի 23-ին բնակարանը խուզարկելուց հետո տնից ձերբակալել են Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին։