Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:40 24-05-2024

Աննա Հակոբյանը դարձել է Սաշիկ 2․ նա ամսական 900 հազար դոլար եկամուտ ունի ԶՊՄԿ-ից

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանն ահազանգել է, որ ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, լուրջ բիզնեցով է զբաղվում։ Ըստ Ղուկասյանի՝ Աննա Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բիզնես է հիմնել և 1 ամսում 900․000 դոլար եկամուտ է ստանում։

Վարդան Ղուկասյանի խոսքով՝ նախկինում այս աշխատանքով զբաղվում էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է Սաշիկ անունով։ Նրանից հետո նույն բիզնեսով զբաղվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը։ Թավշյա հեղափոխությունից հետո բիզնեսն իր ձեռքն է վերցրել Աննա Հակոբյանը։

Խոսքը կոմբինատից հանքանյութը տեղափոխող բեռնատարներին է վերաբերում։

«Կոնկրետ հաշվարկն են ուղարկել, որ հանքի շաղանյութը տեղափոխող բեռնատարներից 25 հատը պատկանում է Աննա Հակոբյանին։ Դրանք 1 տոննա հանքանյութը տեղափոխում են 30․000 դրամով։ Մեկ մեքենայի 1 ռեսյը արժե 750․000 դրամ։ Այդտեղից հանում ենք վառելիքը և վարորդի աշխատավարձը, ստացվում է, որ մեկ մեքենան օրը բերում է 500․000 դրամ։ Կա 25 մեքնենա, այդ 500․000-ը բազմապատկում ենք 25-ով, ստացվում է օրը 12․5 միլիոն դրամ։ Սա էլ բազմապատկում ենք 30-ով, դուրս է գալիս 1 ամսում 375 միլիոն, իսկ, եթե 375 միլիոն դրամը վերածում ենք դոլարի, ապա դուրս է գալիս 937․000 դոլար ամիսը, թող լինի 900․000 դոլար։ Այսինքն՝ Աննա Հակոբյանն ամիսը 900․000 դոլար դնում է իր ջեբը, դա միայն Պղնձամոլիբդենային կոմբինատից։ Աննա Հակոբյանը դարձել է Սաշիկ 2»,- ասել է Վարդան Ղուկասյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Փորձեցինք կապ հաստատել նաև Աննա Հակոբյանի օգնականի հետ, սակայն, օպերատորը պատասխանեց, որ տվյալ հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում։ Նշենք, որ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում հենց այդ հեռախոսահամարն է տեղադրված, որը փաստացի չի գործում։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան