Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:15 24-05-2024

Ի՞նչ արժեն ծաղիկները Վերջին զանգի օրը․ ծաղկավաճառները դժգոհում են թանկացումից

Ինչպես գիտենք, այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության դպրոցներում նշվում է Վերջին զանգը, որն իրական տոն է շրջանավարտների և ուսուցիչների համար։ Տոնի կապակցությամբ ծաղկի գները անբնական բարձրանում են։ Սակայն այս տարի, կարծես, քաղաքացիները չեն տրվում գնային մանիպուլիացիայի և ծաղիկներ են գնում անմիջապես ծաղկի շուկայից։

Oragir.News-ը ծաղկավաճառներից հետաքրքրվեց՝ ինչքա՞ն են թանկանում ծաղիկները Վերջին զանգին։

«Ընդհանուր շուկան թանկանում է։ 50 սմ վարդերի շուկայական գինն այս օրերին լինում է 5000-ից 6000 դրամ։ Բայց սովորական օրերին, օրինակ 10 օր առաջ 1500 դրամ էր։ «Կատաստրոֆիկ» գներ են, շուկան մի քանի օրվա մեջ շատ թանկացել է»,- ասաց մեզ հանդիպած առաջին ծաղկավաճառը։

Մեկ այլ ծաղկավաճառ դժգոհեց, որ այս տարի, համամատած նախորդների՝առևտուր չկա․

«Որ առևտուր լիներ, ինչու՞ էի նստում։ Բան չեմ ծախել համարյա թե։ Մի կապ վարդ եմ ծախել, մի հատ փնջային, մի հատ էլ զամբյուղ։ Առևտուրը ոչ թե վատ է, այլ շատ վատ է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից