Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 22:18 23-05-2024

Ալիևն Արցախում զբաղված է պարզ «ատկատ»-ով

Ադրբեջանի կառավարությունը հաշվեվտություն է ներկայացրել 2023 թվականի բյուջեի կատարողականի մասին։
«Ազատագրված տարածքների (նկատի է առնվում օկուպացված Արցախի տարածքը – հեղ․) վերակառուցման և վերականգնման համար պետական բյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ 5․6 մլն մանաթ (ինչը կազմում է շուրջ 3,4 մլն ԱՄՆ դոլար – հեղ․)։ Այդ գումարից 5․3 մլն մանաթն ուղղվել է շինարարությանը և ենթակառուցվածքների վերականգնմանը», նշված է ադրբեջանական մամուլում։

Մեկ տարվա ընթացքում 5․3 մլն մանաթ, այսինքն ավելի քան 3 մլն դոլար ընդհանուր արժողության ի՞նչ շինարարություն է կատարել Ադրբեջանն օկուպացված Արցախում։ Ինչքանով տեսանելի է իրենց իսկ կողմից պարբերաբար համացանցում տեղադրվող տեսանյութերից՝ կա՛մ քանդում են Ստեփանակերտի և այլ քաղաքների կամ գյուղերի տները, փողոցները և ամբողջ թաղամասերը, կա՛մ, լավագույն դեպքում, ներկում կամ ինչ-որ տառեր են փակցնում այդ շենքերին՝ կազմելով «Ղարաբաղն Ադրբեջան է» բովանդակությամբ լոզունգներ։

Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքին, այլ նաև ազատագրական պատերազմից հետո Արցախի վերահսկողությանն անցած պատմական շրջաններին, որտեղից նույնպես ադրբեջանցիները պարբերաբար տեսանյութեր են հրապարակում։

Այսօր, օրինակ, հակառակորդի մամուլը գրել էր, թե «Քելբաջարի շրջանում վերականգնվել է 7 փոքր և միջին հզորության հիդրոկայան և միացվել ազգային էներգոցանցին»։ Խոսքը վերաբերում է Թարթառ և Թրղի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին, որոնք Արցախի Հանրապետության օրոք կառուցվել էին և ապահովում էին բնակչության էներգետիկ կարիքները։ Այդ ՀԷԿ-երը նույնպես, բնականաբար, 2020 թվականի նոյեմբերին հանձնվեցին թշնամուն։ Հիմա բանից պարզվում է՝ «վերականգնել» են սարքին վիճակում գտնվող օբյեկտները։

Այս և նման շատուշատ օրինակներ ցույց են տալիս, որ Ալիևն զբաղված է պարզ «ատկատ»-ով․ մարդն անդադար հարստանում է, տներ և այլ գույք ձեռք բերում արտերկրներում, և պատերազմից հետո հայտարարված «վերականգնողական» աշխատանքները հարստացման նոր ճակատ են նրա համար բացել։

Ադրբեջանցիները կշարունակեն քանդել հայի կառուցածն Արցախում՝ պրոցեսը «կառուցապատում» ներկայացնելով աշխարհին, եթե իրենց պետք է գրպանել չարքաշ ցեղակիցների դառը դատած հարկերից գոյացած փողը։ Այն, ինչպես հայտնի է, երբեք շատ չի լինում, անգամ եթե Ալիևների ընտանիքն ավելի քան 30 տարի զբաղված է իրենց հսկողության տակ գտնվող տարածքի գազի և նավթի արդյունահանումից գոյացող վիթխարի գումարների կլանմամբ։

Մենք, իհարկե, չենք զբաղվում «մեր աչքի գերանը» չտեսնելու տալով, բայց ադրբեջանական մամուլի հաղթական, շինարարական, դիվանագիտա-քաղաքագիտական ծիծաղելի զեկույցներն ուղղակի կոչված են թեթևակի կոծկելու այդ երկրում տասնամյակներ շարունակ ծաղկող կոռուպցիա, որը, բնականաբար, նորություն չէ և վաղուց ու բազմիցս արձանագրված է արևմտյան համապատասխան կազմակերպությունների տեղեկանքներում, բայց մի՞թե դա անհանգստացնում է Բաքվի բռնապետին, թե՞ խանգարում է, որ նա հարաբերություններ զարգացնի նույն այդ Արևմուտքի հետ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա