Երևան +26°
copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:48 23-05-2024

Ալիևը չի կարող դժգոհ մնալ Արևմուտքից

Օրերս ԵԱՀԿ գործող նախագահն այցելել էր Հարավային Կովկասի տարածաշրջան։ Աշխատանքային այցով գտնվելով մասնավորապես Բաքվում՝ նա հանդիպեց Ալիևի հետ։ Վերջինս հերթական անգամ պահանջեց լուծարել Կազմակերպության Մինսկի խումբը՝ մատնանշելով, որ 1992 թվականի ամռանն ստեղծված այդ կառույցը ոչինչ չի ձեռնարկել՝ «արդարացի լուծում» տալու ղարաբաղյան հակամարտությանը։ Ինքնին հասկանալի է, որ Ալիևը, արդարացի լուծում ասելով, նկատի ուներ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու ջանքերը, որ չձեռնարկեց Մինսկի խումբը։

«44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միայն արդարացի ուժի կիրառումն է՝ ունակ լուծելու տասնամյակներ շարունակ ձգձգվող անջատողականությունը։ Տխրահռչակ Մինսկի խումբը, որ 1994 թվականին ստացավ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ, հենց ամենասկզբից որդեգրեց անսքող հայամետ դիրքորոշում, և կարգավորման այն բոլոր տարբերակները, որ ներկայացվում էին մեզ մինչև 2005 թվականը, բոլորն էլ Ադրբեջանի շահերի համար անընդունելի էին»,- գրում է ալիևյան մամուլը և գալիս հետևյալ ամփոփմանը․ «Շնորհիվ Իլհամ Ալիևի հետևողական և հավասարակշռված քաղաքականության՝ կասեցվեց հիմնականում Արևմուտքի ջանքերով ներդրվող պլանը՝ Ադրբեջանի տարածքում Կոսովոյի օրինակով պետության ստեղծումը։ Ղարաբաղյան անջատողականության օրինականացման բոլոր ջանքերը հօդս ցնդեցին։ Արևմտյան ստրատեգներն ակնհայտորեն թերագնահատել էին Իլհամ Ալիևի թե՛ հայրենասիրությունը և թե՛ դրա կենսագործման համար անհրաժեշտ քաղաքական կամքը։ Մեր հողերի դեօկուպացիայի նախապատրաստության շրջանում Իլհամ Ալիևի համակողմանի ջանքերը հասցրին նրան, որ աշխարհը ստիպված էր ընդունել Հայաստանին որպես զավթիչ։ Դա էլ կանխորոշեց մեր արդարացի պատերազմին այլոց չմիջամտելը»։

Դժվար է, թերևս, ընթերցել հակառակորդ երկրի տեղեկատվա-քարոզչական համակարգի այս ակնհայտ կեղծիքը և մնալ անտարբեր։

Իրենց էլ է լավ հայտնի, որ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ կերակրում էր արևմտյան բազմաթիվ գործիչների, որոնք առաջ էին տանում Ադրբեջան կոչվող պետության շահերը, և նույն ԵԱՀԿ ՄԽ-ն դա լավ տեսնում ու հանդուրժում էր։ Այսինքն՝ այն թեզը, թե Մինսկի խմբի համանախագահները «հայամետ» քաղաքականություն էին վարում, ինչը թույլ չէր տալիս «արդարացի» լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը, ամբողջովին կեղծիք է։

Եթե դիվանագիտական ճակատում Ալիևը բազմաթիվ վարձկաններ էր ձեռք բերել, ինչպիսիք են, օրինակ, ԵԽԽՎ անդամներ Էդվարդ Լիթները, Պոլ Վիլլեն, Պեդրո Ագրամունտը, Մայքլ Հենքոքը և այլք, որոնք եվրոպական ատյաններում տարիներ շարունակ զբաղված էին ադրբեջանական «ժողովրդավարության» քարոզչությամբ, ապա նույն փորձն Ալիևը կիրառեց արդեն 2016 թվականի Քառօրյա ապրիլյան պատերազմի ընթացքում՝ մեծաքանակ վարձկան գրոհայիններ ներգրավելով ռազմական գործողություններում։ Փորձը հաջողված էր․ վարձկանները զանգվածաբար ոչնչացվում էին ճակատի ամենադժվար տեղամասերում, բայց և արդյունք տալիս՝ զավթելով տարածքներ։

Նույն բանը, մի քանի անգամ մեծ ծավալներով, կատարվեց 44-օրյա պատերազմի ժամանակ և դարձյալ տվեց արդյունքներ։

Սիրիայից, Աֆղանստանից, Պակիստանից և այլ տեղերից բերված վարձկաններով պատերազմելու հետ մեկտեղ, Ադրբեջանն պատերազմի ղեկավարումը բացահայտ հանձնել էր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին։ Եվ զավթեց Արցախը՝ շնորհիվ, մի կողմից, այդ համահավաք ջանքերի, իսկ մյուս կողմից՝ հայաստանյան ռազմաքաղաքական ղեկավարության փնթիության և ապիկարության։

Փաստորեն, ալիևյան մամուլը զբաղված է Ալիևի՝ Արևմուտքից դժգոհ լինելու մասին կեղծիք տարածելով։ Իրականում Ադրբեջանն իր խնդիրները լուծում է մեծ մասով նաև Արևմուտքի օգնությամբ։

Տիգրան Աթանեսյան
adv_banner

Ամենից շատ դիտված

16:21 Տան ավագ որդին էր, սպասում են հոր վերադարձին, որ հուղարկավորեն․ նոր մանրամասներ՝ հանկարծամահ եղած զինվորի մասին
12:40 5 տարի առաջ փախած էշը հայտնաբերվել է ազնվական եղնիկների խմբում՝ որպես առաջնորդ
09:00 Ո՞վ կկրակի առաջինը տարեվերջին կանխատեսվող պատերազմի ժամանակ
18:05 Oragir.News-ի հրապարակումից հետո Թատերականում դրել են Լալա Մնացականյանի նկարը․ լրացված
22:11 Սյունիքի մարզում բախվել են իրանական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի, կա 4 վիրավոր․ shamshyan.com
15:00 Փաշինյանի հետևից. Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ
20:07 Ավտոմեքենայով «Դալմա Գարդեն մոլ» գնալը դարձել է վճարովի
13:49 Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է հանկարծամահ եղել
18:00 Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Ալիևին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ հարկավոր չէ
11:01 Նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է էսօրվա իշխանության սրտի օլիգարխը