Ներքին Արտաքին Միտք 2 տարի առաջ - 20:00 23-05-2024

Նիկոլ Փաշինյանի «հունարը»․ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները հայտնվել են անհարմար իրավիճակում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումից հետո մեր երկիրը մշտապես հետամուտ է եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացին։ Այն ի սկզբանե տեղ էր գտել ՀՀ Անկախության հռչակագրում, իսկ ավելի ուշ՝ 1998 թվականին ներառվեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում, որով պաշտոնական Երևանը՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, դատապարտեց Օսմանյան կայրությունում ավելի քանի 1․5 մլն հայերի ցեղասպանությունը և ձեռնամուխ եղավ ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացի առաջ մղմանը։

Այս քաղաքականությունը տվեց իր ցանկալի արդյունքը․ հաջորդող տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ դատապարտեցին Օսմանյան կայսրության կողմից իրագործված ոճիրը՝ այն համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Ավելին՝ որոշ երկրներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվեց, և Հայոց ցեղասպանությունը ժխտող անձինք դատապարտվում էին ազատազրկման, կամ ստիպված էին լինում խոշոր տուգանքներ վճարել։

Իր կառավարման նախապատերազմական շրջանում նույնպես Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդգծում էր ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը, ողջունում, երբ որևէ երկիր ճանաչում էր այն՝ միևնույն ժամանակ դա որակելով որպես իր կառավարության ձեռքբերում։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Փաշինյանը սկսել էր հայտարարել տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին, որի շրջանակներում ՀՀ-ն՝ նույն Փաշինյանի ձեռամբ, հրաժարվելու էր Արցախից և այն ճանաչելու որպես Ադրբեջանի մաս, ենթադրվում էր, որ պաշտոնական Երևանն Անկարայի պահանջով հետքայլ է կատարելու նաև ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

Նախընտրական քարոզարշավի շրջանում Նիկոլ Փաշինյանը կտրականապես հերքում էր այս մեղադրանքները, ավելին, երբ 2021-ի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, կառավարության ղեկավարը պնդեց, որ եթե իր կառավարությունը չցանկանար, ապա նման բան տեղի չէր ունենա։

2021-ի արտահերթ ընտրություններում հաջողության հասնելուց և վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրեց Թուրքիայի հետ հարաբերություններն ամեն գնով կարգավորելու քաղաքականությունը, և այդ ճանապարհին վերջինս սկսեց կատարել Անկարայի կողմից ներկայացված բոլոր նախապայմանները։ Այդ նախապայմանների շարքում կարևոր տեղ ուներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարումը, որը Փաշինյանը սկզում պատվիրակեց հայկական սփյուռքին, վերջերս հայտարարեց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին նույնականացնելու անհրաժեշտության մասին, իսկ այսօր էլ իր ուղերձում օգտագործեց ոչ թե ցեղասպանություն, այլ Մեծ եղեռն ձևակերպումը։

Այս ամենի հետևանքով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը փաստացի կանգ է առել, և այլևս ոչ մի երկիր չի ճանաչում այն։ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, ավելի վաղ իր իսկ կողմից հնչեցված այն հայտարարությունը, որ ցանկության պարագայում ինքը կարող է կասեցնել որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Ներկայումս, երբ Հայաստանի ղեկավարն է խուսափում ցեղասպանություն տերմինն արտաբերելուց, հրաժարվում է ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից, անիրատեսական է ակնկալել, որ որևէ երկրի ղեկավար կնախընտրի վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը բավականին անհարմար իրավիճում է դրել բոլոր այն երկրներին, որոնք տարբեր տարիներին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Վերջիններս Հայոց ցեղասպանությունը ճանաչելիս լարել են իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ երկրի հետ հարաբերություններում խնդիրներ են ունեցել, սակայն չեն հրաժարվել իրենց որոշումից՝ չպատկերացնելով անգամ, որ օրերից մի օր Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է այս հարցում հետ քայլ կատարել։

Փաշինյանի որդեգրած այս քաղաքականությունը բարդացնում է նաև սփյուռքահայ կազմակերպությունների աշխատանքը, որոնք օր ու գիշեր աշխատում էին ու շարունակում են աշխատել՝ իրենց երկրներում ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ