Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:50 23-05-2024

Փաշինյանն ինքը թող հայտարարեր, թե ՀԱՊԿ-ի ո՞ր երկրներն են պատրաստվել ԼՂ-ի պատերազմին. Զախարովա

Մոսկվայում չգիտեն, թե 2020 թ-ի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին խոսելիս որ երկրներն է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կարծում են, որ նման հայտարարությունները պետք է հասցեական լինեն։

Այս մասին հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի դերի մասին։

«Մենք ինքնե՞րս պետք է գուշակենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Միանգամայն տրամաբանական կլիներ հնչեցնել դրանք, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է», - ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը ժամանակին արել է հնարավոր ամեն ինչ, ինչի մասին հայտարարել է նաև նախագահ Վլադիմիր Պուտինը, որպեսզի Հայաստանն իրեն լքված և մոռացված չզգա։

Զախարովան հավելել է, որ զինված հակամարտության առաջին օրերից՝ 2020 թվականի աշնանը, ռուսական կողմը ձեռնարկել է ամենաակտիվ քաղաքական-դիվանագիտական ջանքերը՝ հրադադարի հասնելու համար։ ԱԳՆ ներկայացուցիչը նրանց, ովքեր մոռացել են, խորհուրդ է տվել այցելել ՌԴ նախագահի և ԱԳՆ կայքեր, որտեղ հրապարակված է ԶԼՄ-ների համար հայտարարությունների և հաղորդագրությունների ժամանակագրությունը, ինչպես նաև վերանայել պաշտոնական մեկնաբանությունները, այդ թվում ՝ ԱԳՆ–ի գծով։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեի որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը