Ներքին 2 տարի առաջ - 11:53 23-05-2024

ԱՆԻՖ-ը կլուծարվի

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը (ANIF) կլուծարվի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում։

«Կառավարությունն առաջարկում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Առաջարկվող փոփոխությունների իրականացումը պայմանավորված է 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջներով՝ ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ, ինչպես նաև Կոմիտեի կանոնադրությամբ վերջինիս վերապահված լիազորություններով»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

ANIF-ի ՀՀ սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ Ներկայում ընթանում են ընկերության լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը: ԱՆԻՖ-ի նպատակն էր լինել ակտիվ ներդրող և գործընկեր՝ խթանելով ներդրումները Հայաստանի տնտեսության կարևորագույն ոլորտներում։ Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ