Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:45 23-05-2024

Ինչի՞ ձեր տանը սեղանի վրա դանակով անուն չեք գրում․ Փաշինյանն առաջարկում է հետազոտություն անել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է «սոցիալ-հոգեբանական մակարդակում» գտնվող մի խնդրի.

«Խորհրդային միության ժամանակներից մեր ընկալման մեջ կա պետականի ու սեփականի մեջ մեծ ճեղքը։ Ինչը պետական է, այլ կերպ ենք ընկալում, ինչը սեփական է, այլ»,- ասել է նա՝ օրինակ բերելով պետական կարիքների համար ձեռք բերվող ապրանքների որակը. «Եթե մտնենք դպրոց, տեսնենք, օրինակ, սալիկը, կամ ինչ ծորակ է դրված, ու գնանք այդ նույն գնային սեգմենտի մեջ մասնավոր տուն, և միայն այդ երկու ծորակները որ շոշափենք, վիզուալ նայենք, նրանց մեջ մեծ տարբերություն կա, բայց միավորի վրա նույն գումարն է ծախսվում»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ քաղաքացին երբ նույն գնային սեգմենտի մեջ երեխային գնդակ է նվիրում, նույն երեխայի համար գնդակ է ձեռք բերվում ընթացակարգերով. «Միջին վիճակագրական քաղաքացու՝ իր երեխային նվիրած գնդակն ու մեր՝ ընթացակարգերով ձեռք բերված գնդակը եթե իրար կողքի դնենք ու նայենք, այդ տարբերությունը կզգանք, էլ չեմ ասում, որ շոշափենք, էլ չեմ ասում, որ սկսենք այդ գնդակի հետ ինչ-որ գործողություն անել։ Սրանք հարցեր են, ու չգիտեմ՝ կառավարության որ որոշման մեջ ինչ փոխել, որ այդ հարցերը լուծվեն»։

Փաշինյանի խոսքով՝ պետականի ու սեփականի ճեղքը հետո անդրադառնում է նաև երեխաների վրա․ «Էրեխեքը միշտ չէ, որ դպրոցի ծորակին վերաբեվում են նենց, ոնց իրենց տան ծորակին․․․ էս էլ հետաքրքիր բան ա, պետք ա ասկանանք ինչից ա։ Օրինակ, ոչ մեկ տանը դանակով աթոռի վրա իր անունը չի գրում, չէ՞, ես նման բան չեմ հանդիպել ոչ մի տեղ, որ մեկը տանը սեղանի կամ աթոռի վրա իր անունը գրել ա։ Բայց տասնյակ դպրոցներում, համալսարարաններում մենք անուններ ենք տեսնում։ Հետաքրիր ա՝ ինչի՞ ձեր տանը սեղանի վրա դանակով անուն չեք գրում, եթե դա էդքան խորիմաստ բան ա։ Ոչ մեկն իր տան պատին չի գրում, որ այսինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին տոլմա կերան, բայց, չգիտես՝ ինչու, եկեղեցու կամ որևէ այլ շենքի վրա գրում են։ Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է․ մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում