Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:40 21-05-2024

Փաշինյանը շարունակում է իր «էշը քշել»․ ԴԱՀԿ ունեցող ավտոմեքենաների տերերը չեն կարողանում տեխզննում անել

Շուրջ երկու տարի է քաղաքացիները ԴԱՀԿ-ի պատճառով չեն կարողանում մեքենաների տեխնիկական զննում իրականացնել։

Oragir.News-ի ընթերցողն ահազանգում է, որ իր բեռնատար տրանսպորտային միջոցը արգելանքի տակ է չվճարված վարկի հետևանքով։ Եվ այդ պատճառով թույլ չեն տալիս տեխզննում իրականացնել․

«Երկու տարի է չեմ կարողանում տեխզննում իրականացնել, որ աշխատեմ, օգտագործեմ իմ մեքենան»,- ահազանգում է քաղաքացին։

Oragir.News-ը կապ հաստատեց տեխզննման կայանի հետ, պարզելու՝ արդյո՞ք իրենց ընկերությունը բեռնատար տրանսպորտային միջոցներին տեխզննում անում է, թէ՞ ոչ։

«Քառ Սերվիս Սիթի» ՍՊԸ-ից նշեցին, որ ԴԱՀԿ ունեցող մեքենաներն ավտոմատ կերպով բլոկավորված են․

«Դե պարզ է, վարորդների կողմից բողոքներ կան, բայց մեր հաշվով չի բողոքները, այլ պետական հաշվով։ 2022 թվականից, երբ գույքահարկը փոխվել է տարեկան, պետք է գույքահարկը վճարված լինի, որ կարողանանք տեխզննում անել։ Հարկադիրն այդ ժամանակվանից գույքահարկի հետ միասին մտավ ծրագրի մեջ։ Ոչ թե մենք իրավունք չունենք, այլ չենք էլ կարող, քանի որ ուզում ենք սեղմել, որ տվյալները բացի, ինքը ավտոմատ տալիս է, որ տվյալ համարանիիշերով տրանսպորտային միջոցը ունի ԴԱՀԿ հետախուզում կամ գույքահարկի պարտավորություն։ Անգամ մոտոցիկլետների վրա այդ օրենքն ազդում է»,- հայտնում են տեխզննման կայանից։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ նա նախարարներից մեկի հետ, քննարկում է խնդրի լուծման տարբերականեր, քանի որ վարորդների կողմից բողոքները չեն պակասում․
«Այս խնդրի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, բայց մինչև այսօր լուծում չի ստացել։ Հիմա պատգամավորներից մարդ կա, ում հետ ես զբաղվում եմ, նրան բողոքի օրինակներ ենք տվել, չգիտեմ՝ հիմա նա ինչ է անում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ինչպես այդ հարցը կլուծեն։ Չեմ կարող ասել՝ ի՞նչ արդյունքի կգան»,- ասաց ընկերության ղեկավարը։

Հիշեցնենք, որ 2022-ին տվյալ խնդրի հետևանքով տեղի ունեցավ ինքնասպանության ողբերգական դեպքեր, որոնցից մեկի ժամանակ մի երիտասարդ ինքնահրկիզվեց, քանի որ տեխզննում չանցնելու պատճառով չէր կարողանում շահագործել իր ավտոմեքենան, որն իր ապրուստի միակ աղբյուրն էր։ Այս դժբախտ դեպքից հետո բացառություն արվեց, և ԴԱՀԿ պարտավորություն ունեցող բեռնատար մեքենաների տերերին թույլատրվեց տեխզննում անել։ Սակայն ներկայում նորից համատարած կիրառվում է այս նորմը և հանրային մեծ դժգոհություն առաջացնում։

Գոհար Անանյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը