Արտաքին 2 տարի առաջ - 17:00 20-05-2024

Ով կլինի Իրանի հաջորդ նախագահը և գերագույն հոգևոր առաջնորդը․ հավանական թեկնածուներ 

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետությունում նախօրեին տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո, որի հետևանքով զոհվել են 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահ Էբրահիմ Ռայիսին և ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հարևան երկրում ակտիվորեն քննարկվում է, թե ով է լինելու Իրանի հաջորդ նախագահը։ Այսօր արդեն Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը կստանձնի հանրապետության նախագահի պարտականությունները՝ մինչև ընտրությունների անցկացումը, իսկ նախագահական ընտրությունները կկայանան առաջիկա 50 օրվա ընթացքում։

Իրանական զարգացումներին հետևող «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը գրում է, որ արդեն նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին պահպանողականների շրջանում հեղինակություն վայելող գործիչ էր։ Ռայիսին՝ ի տարբերություն իր նախորդի՝ Հասան Ռոհանիի, ցանկալի գործիչ էր նաև Իրանի Իսլամալկան հեղափոխության պահապանների կորպուսի համար։

Բացի այդ, Էբրահիմ Ռայիսին Իրանում համարվում էր նաև ապագա հոգևոր առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը:

«Իրանն այսօր» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ դեռևս պարզ չէ, թե ով կլինի Իրանի հաջորդ նախագահը: Հավանական թեկնածու կարող է լինել խորհրդարանի գործող նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը մասնակցել է Իրանում անցկացված վերջին 3 նախագահական ընտրություններին, սակայն վերջին 2-ում ընտրապայքարից հրաժարվել էր՝ ի օգուտ Էբրահիմ Ռայիսիի։

Իտալական հեղինակավոր Politico պարբերականը հայտնում է՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվանից հետո երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդուն դարձնում է հոր հիմնական իրավահաջորդը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Ռայիսիի հավատարմությունը երկրի ղեկավարմանը վերջին տարիներին շահարկումներ էր առաջացրել այն մասին, որ նա կարող է փոխարինել Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում, իսկ հիմա՝ նրա մահվամբ, երկրում և նրա սահմաններից դուրս շատերի մեջ կամրապնդվի այն համոզմունքը, որ Խամենեիի պաշտոնի առանցքային թեկնածու կդառնա նրա որդին՝ Մոջթաբը։

Վաշինգտոնի դեմոկրատիաների պաշտպանության հիմնադրամի ավագ գիտաշխատող Բեհնամ Բեն Թալեբլուն էլ կարծում է, որ զոհված նախագահը պատկանում էր մարդկանց այն տեսակին, որոնց Խամենեին ցանկանում էր տեսնել պետության ղեկին։ «Ռաիսիի մահը նեղացնում է թեկնածությունների հնարավոր շրջանակը նրա հաջորդի ընտրության գործընթացում, եւ Խամենեիի որդին պոտենցիալ թեկնածուներից մեկն է»,- ավելացրել է նա։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի