Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:30 16-05-2024

Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ՝ մայիսի 11-ին, այցելել էր Արմավիրի մարզի մի շարք բնակավայրեր։ Փաշինյանի կանգառներից մեկը Գայ գյուղում էր։

Ըստ Կառավարության տարածած տեսանյութերի՝ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել նշված բնակավայրում, սակայն մեր աղբյուրները հակառակն են պնդում։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ թեև Գայ գյուղում Փաշինյանին աղ ու հացով չեն դիմավորել, սակայն նրա այցը նախապես է պլանավորված եղել։

«Այն համակարգել է Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը, որը ևս ներկա էր այդ հանդիպմանը։ Փաշինյանին Գայ գյուղում դիմավորել են բացառապես պետական աշխատողները՝ համայնքապետարանի աշխատողներ, մանկապարտեզի աշխատողներ, մի 4-5 հոգի էլ երաժշտական դպրոցի աշխատողներ։

Տեսանյութում երևում է, որ մի կին Փաշինյանին ասում է՝ «Ձեզ լավ պահեք, պինդ պահեք»։ Դա Արաքս խոշորացված համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի մորաքույրն է, որը նաև ավագանու անդամ է։

Իսկ տղամարդը, որ տեսանյութի վերջում մոտենում է Փաշինյանին և ասում՝ «Մենք Ձեզ աջակցել ենք, աջակցում ենք և աջակցելու ենք», կարկառուն ՔՊ-ական Արմանն է։ Նա 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից Երևան քայլածներից է, որն իշխանափոխությունից հետո պաշտոն է ստացել։ Նա հիմա Արաքս խոշորացված համայնքի գյուղվարչության աշխատակից է, բացի այդ՝ համայնքապետ Ղազար Ղազարյանի համագյուղացին է՝ Ջրառատից»,- ասաց մեր զրուցակիցը։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մոլորեցնում են հանրությանը, ցույց տալիս, թե բոլոր գյուղերում աջակիցներ ունեն, այնինչ դրանք ընդամենը բեմադրություններ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը