Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտնեց, որ օրեր առաջ Սամվել Դանիելյանը միացել էր Բագրատ Սրբազանի երթին և ողջագուրվել նրա հետ, ինչից հետո էլ իշխանություններից նախարարի առջև պահանջ է դրվել, որ Դանիելյանը պետք է աշխատանքից ազատվի։
Նշենք, որ ավելի վաղ Գևորգ Թամամյանը տեղեկացրել էր, որ Դանիելայնի՝ աշխատանքից ազատվելուց հետո ինքը ևս ազատման դիմում է ներկայացրել։