Միտք 2 տարի առաջ - 11:46 15-05-2024

Արսեն Թորոսյանը «նեղսրտել» է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն։

«Աշխատանքային այցով ԱԺ գործընկերներիս հետ Ալբանիայում եմ, որը պարզվում է, ի հակառակ մի իշխանազավթ նախկին նախագահի կողմից արված մի անհաջող հումորի, բավական նորմալ ու զարգացող երկիր է, իսկ ժողովուրդն էլ` նորմալ մեր պես ժողովուրդ ու մեկ էլ ինձ փոխանցեցին, որ մեր նորաթուխ մեսիան, իմա` փրկիչը, իմ և Տիգրան Ավինյանի անունն է հնչեցրել ելույթներից մեկի ժամանակ:

Ափսոսում եմ, որ մեսիայի քաղտեխնոլոգները կարճ հիշողություն ունեն ու մոռացել են, որ այդ խաղաքարտը նրանք արդեն մի անգամ խաղացել են մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ռուսական լրատվամիջոցները նմանատիպ մի հարց էին տվել Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ:

Նոր բան մտածեք մաեստրո, օրինակ Հայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին, եթե իհարկե այդքան «հավես» ունեք»,- ֆեյսբուքում գրել է Թորոսյանը։

Նշենք, որ երեկ ակցիաների հերթական օրն ամփոփելիս Բգրատ Սրբազանը կատակով նշել էր, թե վարչապետի նոր թեկնածուների անուններ են ի հայտ եկել և տվել էր Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի անունները։ Թերևս այդ է պատճառը, որ ՔՊ-ական պատգամավորը նեղսրտել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից