Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:33 14-05-2024

Կիրանցի այն բնակիչները, որոնց իրավունքները խախտվում են, դիմեք մեզ. Ավետիք Չալաբյան

Այսօր՝ ապրիլի 14-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ:

«Տեղեկացնեմ, որ հետամուտ ենք լինելու, որ քրեական վարույթ նախաձեռնեն։Քանի դեռ չկա միջպետական պայմանագիր, որով հաստատվում է որոշակի խաղաղություն ու համակեցության կանոններ երկու երկրների միջև, հնարավոր չէ սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»,- ասել է նա:

Նա նաև խոսքն ուղղեց Կիրանցի, Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի բնակիչներին, որոնց իրավունքները խախտվում են սահմանազատման գործընթացի հետևանքով, դիմեն իրենց։

«Դուք կարող եք արդյունքում տուժողի կարգավիճակ ստանալ, իսկ դա կարևորագույն երաշխիք է նրա, որ այս գործերը ծածկադմփոց չեն լինի. եթե կա տուժող, տուժողի կողմից տրված ցուցմունք, համապատասխան գործընթաց, մարդկանց պահանջատիրություն, լավագույն երաշխիքներն են, որ այս գործերը ոչ միայն կհարուցվեն, այլևս հետո կամայական կերպով չեն կարճվի, որովհետև կունենան իրական, նյութեղեն շահառուներ»,-ասաց նա։


Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
22:46 Աշխարհի առաջնության նոր ռեկորդ՝ 2026-ի եզրափակիչում