Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 14:51 14-05-2024

ԵԱՀԿ գործող նախագահին խնդրել են օժանդակել ադրբեջանցիների «վերադարձին» Հայաստան

«Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության նախագահ Ազիզ Ալեքպերլին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգին ուղղել է նամակ, որտեղ կոչ է արել «աջակցել Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձին»։

Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նամակում մանրամասն ներկայացված են «Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության, մզկիթների, գերեզմանոցների, պաշտամունքի վայրերի ավերման» մասին տեղեկություններ։ Խոսվում է նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից միջազգային իրավունքի, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ ունեցած հարգանքի, ինչպես նաև վերադարձի հետ կապված հարցերով Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին։ «Սակայն, ցավոք, Հայաստանը խուսափում է երկխոսելուց և փորձեր է անում խոչընդոտելու ԵԱՀԿ-ի միջոցառումներին Համայնքի մասնակցությունը», նշվում է նամակում։
Ընդսմին, Ազիզ Ալեքպերլին կոչ է արել ԵԱՀԿ-ին՝ դատապարտել Հայաստանի նմանօրինակ գործողությունները, «որոնք ուղղված են քաղաքացիական հասարակության ազատ կամարտահայտման և ընդհանրապես գործունեության դեմ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի