Ներքին 2 տարի առաջ - 18:09 13-05-2024

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարարի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհավորելով ԵԱՀԿ նախագահության ստանձնման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանն Իեն Բորջին մաղթել է արդյունավետ աշխատանք, ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին:

«Հայաստանը որդեգրել է եւ հավատարիմ է խաղաղության օրակարգին: Հուսով եմ, որ ԵԱՀԿ նախագահության շրջանակում Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք Հարավային Կովկասի տարածաշրջանը եւ անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ կխթանեք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթացը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:
ԱԺ նախագահը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը:

Իեն Բորջը նշել է, որ ԵԱՀԿ գործիքակազմի եւ իրավազորության շրջանակում կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Քննարկվել է ԵԱՀԿ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը, Հայաստան-Մալթա միջխորհրդարանական հարաբերությունների սերտացմանը, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին եւ տարածաշրջանում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան