Ներքին 2 տարի առաջ - 17:41 13-05-2024

Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը

Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի՝ Խորվաթիայի Զադար քաղաքում կայացած համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հայաստանի հայտը ներկայացրել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը:

Եվրոպայի կարատեի մեծահասակների 59-րդ առաջնության փակման արարողության ժամանակ Խորվաթիայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավոր Ցիփեկը Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի դրոշը փոխանցել է Հայաստանի ազգային ֆեդերացիայի նախագահին՝ որպես Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունն ընդունող երկրի:

Համաժողովի ժամանակ նաև վերահաստատվել է նախնական պայմանավորվածությունը 2027թ Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությունը նույնպես Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։

Նշենք՝ Խորվաթիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը Հայաստանը մասնակցել է 3 մարզիկով: Մարզիչ Սերյոժա Մակարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել ԱՊՀ խաղերի արծաթե մեդալակիր Սուրեն Հարությունյանը (-67 կգ), Հայկ Քառյանը (-75 կգ) և Եվրոպայի Մ21 տարեկանների գործող հաղթող Գոռ Ներսիսյանը (-84 կգ):

Եվրոպայի առաջնությունում որպես մրցավար աշխատել է նաև ՀԿԱՖ գլխավոր մրցավար Արտյոմ Վասիլյանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին