Ներքին 2 տարի առաջ - 23:55 11-05-2024

Մայիսի 12-ին երիտասարդական երթ է կազմակերպվելու դեպի Հանրապետության հրապարակ

Մայիսի 12-ին, ժամը`17:00-ին, Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 18:30 կմեկնարկի Հանուն Հայրենիքի համազգային հանրահավաքը: Այս մասին հայտնում է Տավուշը հանուն հայրենիքի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին: