Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 09:53 11-05-2024

Այսօր Ալմաթիում կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Այսօր Ալմաթիում կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, որոնք մեկնարկել էին երեկ՝ Բարեկամություն տուն կոչվող հաստատությունում։

Հիշեցնենք, մայիսի 10-ին կայացած հանդիպումը տևել է ավելի քան 4 ժամ։

Արարատ Միրզոյանը բանակցությունների շրջանակում հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ․ «Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաները»։ Հայաստանի արտգործնախարարը հավաստիացրել է, որ Երևանը հակված է խաղաղության ու խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը․ «Մենք բանակցային գործընթացում ներգրավված ենք շատ կառուցողական»։

Բայրամովն իր հերթին համոզմունք է հայտնել, որ բանակցությունները շատ օգտակար կլինեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար․ «Հուսով եմ, որ մեզ կհաջողվի լավ աշխատել այս երկու օրը, որպեսզի հանգուցալուծում գտնենք դեռևս գոյություն ունեցող խնդրահարույց հարցերի շուրջ»։ Բաքվի դիվանագետի պնդմամբ, վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրություն ստորագրելու փաստն է, որը սկիզբ դրեց հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին: Ադրբեջանում, ըստ Բայրամովի, հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործընթացին։

Նա նաև նշել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տեղամասերը, հստակեցվել են աշխարհագրական կոորդինատները: Այդ հատվածում գրեթե ավարտվել է սահմանային սյուների տեղադրումը։»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը