Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քիչ տնտեսական հարցերի մասին։ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ վեց մլրդ դոլար,որը 2024 թվականին կազմել է 11 մլրդ դոլար։Այսինքն ՀՀ յուրաքանչյուր 2.5 մլն քաղաքացու պարտքը աճել է մոտ երկու անգամ, 2400 դոլարից հասել է 4400 դոլարի։ Հատկանշական է,որ հիմա տեսակարար կշռի զգալի մասը կազմում է ներքին պարտքը, որի հիմնական շահառուները բանկերն են եվ օլիգարխների ֆինանսական կապիտալը,այսինքն ժողովուրդը հարստանալու փոխարեն,հարստանում են օլիգարխները,որոնք գնում են պետական պարտատոմսերը։2.2018 թվականից հետո հարստացել են բանկերը,որոնց զգալի մասը պատկանում են ռուսական եվ արևմտյան բաժնետերերին։2018 թվականի համեմատ մոտ 5 անգամ աճել են բանկային փոխանցումների,կանխիկացման սակագները։Միայն 2023 թվականին բանկերը ստացել են մոտ 600 մլն ԱՄՆ դոլար զուտ շահույթ,որն էլ մեծ մասամբ տեղափոխել են դեպի արտասահմանյան բանկեր։
3.2018 թվականի համեմատ մինչև 15-25 անգամ բարձրացել են գույքահարկի սակագները։Նախկին տարեկան 15000 դրամի փոխարեն 2024 թվականին Երևանի կենտրոնի բնակիչները պետք է վճարեն մոտ 180-300 հազար դրամ ըստ գոտիականության։
4.2018 թվականին կարմիր գծերի վարձը կազմում էր 12000 տարեկան,հիմա այն սահմանել են 160000 դրամ։
5.2018 թվականին ուղևորատար տրանսպորտի սակագինը կազմել էր 100 դրամ,իսկ 2924 սեպտեմբերի մեկից այն լինելու է 300 դրամ։
6.2018 թվականին շրջանառության հարկը կազմում էր 1.5 տոկոս,իսկ 2024 վերջին այն կկազմի 10 տոկոս,կաճի յոթ անգամ»։