copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 16:14 10-05-2024

Շանտաժի դասական օրինակ․ շարժման աջակիցներին վարժական հավաքներով են վախեցնում

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը։

«Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք «փրկող» երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի՝ հետույքից գրիպ լինելու հանգամանքով պայմանավորված»:

Այնուհետև մեկնաբանություններում հավելել է․ «Իրավապահներին կոչ եմ անում իդենտիֆիկացնել դեմքերը. ոնց որ թե իրենք մեզնից շատ են սիրում Հայրենիքը, իսկ դա ապացուցելու տեղը սահմանն է»:

Վերոնշյալը բնութագրել այլ բառով, բացի շանտաժից, հնարավոր չէ։