Ներքին 2 տարի առաջ - 16:05 10-05-2024

Գեղարքունիքում մոտ 110 գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բեռանխցիկում բացված մոտ 110-ից ավելի CO լիցքավորված գազաբալոններ թափվել են ճանապարհով մեկ:

Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով ճանապարհը մասամբ փակվել է:

Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրափրկարարները, ովքեր հրշեջ-փրկարարների, պարեկների ու «ԶԻԼ»-ի վարորդ Գևորգ Ղազարանի օգնությամբ բեռնատարը դարձի են բերել ու հեռացրել անվտանգ վայր, ճանապարհից էլ հեռացրել են թափված գազաբալոնները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ