Ներքին 2 տարի առաջ - 12:45 10-05-2024

Երևանում բախվել են մարդատար գազելն ու «ՎԱԶ 2121»-ը. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Շիրակ և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 57-ամայ Արթուր Բ.-ի վարած «ԳԱԶ 32212» մակնիշի մարդատար գազելն ու Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Կ.-ի վաած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով վարորդներից Վարդան Կ.-ն և նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությու նը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գազելը սպասարկում է Մասիս-Երևան թիվ 457 երթուղին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել