Ներքին 2 տարի առաջ - 22:00 08-05-2024

Ռումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը

Ռումանիոյ հայոց թեմը՝ ի դեմս թեմակալ առաջնորդի, թեմական Պատգամավորական ժողովի և թեմական խորհրդի անդամների, մեր Հայրենիքի համար դժվարին այս օրերին իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականությունը, որը չի բխում աշխարհասփյուռ հայության և մեր պետականության ազգային շահից և աներկբա ձևով պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Տավուշի մարզից որոշ տարածքների հանձնման, միակողմանի զիջումներով այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը խստորեն դատապարտելի է և կազմակերպվում է ներկայիս իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից, հակասում է սահմանազատման միջազգայնորեն ընդունված նորմերին և ՀՀ համար կարող է ստեղծել անվտանգային լուրջ սպառնալիքներ։ Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնումը թշնամու անմիջական նշանառության տակ է դնում նաև մեր միջպետական ճանապարհները, որոնք ստրատեգիական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այսպես կոչված «սահմանազատման» այս գործընթացը միանշանակ անվտանգային լուրջ խնդիրներ է ստեղծելու ոչ միայն ամբողջ Հայաստանի համար, այլև վստահաբար հանգեցնելու է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության արտագաղթին ու հայաթափմանը։

Հայոց Եկեղեցինի Սփյուռս աշխարհի, իր հայ հավատացյալներով և հայ եկեղեցականը, որ անձնվիրաբար ծառայում է Սփյուռքում, դեմ չէ երկարատև խաղաղության հաստատմանը, որի առաքյալներն ենք, սակայն մենք դեմ ենք այն միջոցներին ու գործիքակազմին, որով առաջնորդվում են ներկայիս իշխանությունները։ Հայ Եկեղեցինի Սփյուռս աշխարհի և հայ եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իր ժողովրդին ևՀայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանց առաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանելու ծնկի բերել մեզ՝ լինի հայ ազգի ներքին, թե օտարազգի արտաքին թշնամի։ Խաղաղության դարաշրջանին կարող ենք հասնել միայն թշնամուն իր տեղը ցույց տալով և արժանապատիվ դիրքից բանակցելով։

Այս առումով մենք լիովին սատարում ենք և մեր աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և Տավուշի թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և բոլոր այն հայրենասեր անձանց, որոնք պայքարում են ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ Այսօր խարխլված են անկախ պետականության հիմքերը և անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, անկախ, հզոր ու բարօր Հայրենիք:

Աղոթում ենք Հայաստանում և համայն աշխարհում խաղաղության վերահաստատման, մեր Հայրենիքից ներս ապահով ու անվտանգ կեցության, հայոց պետականության անսասանության ու զորացման համար։

Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց
Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի
Հայրապետական պատվիրակ Բալկանյան երկրների

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան