Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:08 08-05-2024

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարությունների միջև

Մայիսի 7-ին Վարշավայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման համատեքստում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Լեհաստան կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Միեշկո Պավլակի և նախագահի խորհրդական Վոյչեխ Գերվելի, ինչպես նաև Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ։ ԱԳ նախարարի տեղակալը Վարշավայում մասնակցել է նաև պանելային քննարկման «Defence24 Days» համաժողովի շրջանակներում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնում (OSW – Center for Eastern Studies):

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի