copy image url
Արտաքին 1 շաբաթ առաջ - 12:56 08-05-2024

Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան. նա մայիսի 8-ին Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և մայիսի ինին կայանալիք Հաղթանակի զորահանդեսին։

Չի բացառվում երկկողմ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։