Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:48 08-05-2024

ՋԱՀ-ը մայիսի 3-ին կազմակերպեց բարեգործական երեկույթ՝ նվիրված մեծանուն գրող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնմանը

10 տարի առաջ իր գործունեությունը սկսած «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) մայիսի 3-ին կազմակերպել էր Բարեգործական երեկույթ, որը նպատակ ուներ մեկ հարկի տակ համախմբել հիմնադրամի աջակիցներին՝ միասին ամփոփելու 10 տարիների կատարված աշխատանքը, գրանցած արդյունքները և կազմակերպել դրամահավաք Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման համար։

Հայոց մեծ բանաստեղծ Վահան Տերյանի կյանքն ու գործունեությունը հանրահռչակելու և նրա ժառանգությունը սերունդերին ներկայացնելու համար ՋԱՀ-ը 2019թ․ նախաձեռնեց վերականգնել մեծ բանաստեղծի տուն-թանգարանը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ 2021թ․ մեծ հանդիսությամբ այցելուների առջև իր դռները բացեց տուն-թանգարանի վերականգնված ցուցասրահը, որն արդիականցվել է համաշխարհային բոլոր չափանիշներին համապատասխան: Երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել տուն-թանգարանն ամբողջութամբ, ինչի համար էլ նախաձեռնվել էր միջոցառումը։

ՋԱՀ-ի և բարերարների միջև համագործակցության արդյունքում այս տարիների ընթացքում հիմնադրամը հաջողությամբ իրականացրել է Ջավախքի հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված 300-ից ավելի ծրագիր: Հիմնադրել և սպասարկել է 9 ԱրՄաթ կենտրոններ, կազմակերպել է 500 և ավել միջոցառում, վերանորոգել Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, հիմնել Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, ստեղծել վիրտուալ թանգարաններ, հրատարակել գրքեր, անցկացրել փառատոններ, ցուցահանդեսներ, պոեզիայի օրեր և իրականացրել ճանաչողական այցեր։

Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման նպատակով նվիրատվությունները և նվիրատվությունների խոստումները կազմեց շուրջ 162,000 ԱՄՆ դոլար։ Ծրագրի ամբողջ բյուջեն 300,000 դոլար է, ուստի դրամահավաքը դեռևս շարունակվում է։Կոչ ենք անում միանալ այս կարևոր նախաձեռնությանը։

Բարեգործական երեկոն վարում էին հաղորդավարներ Ժակը և Լուիզա Ղամբարյանը: Երեկոն իրենց ելույթներով էլ ավելի վառ դարձրեցին Մավր Մկրտչյանը, Սրբուկը, Կամո Սեյրանյանը, Ռոման Խնկոյանը, Ռուսլան Էլյազյանը, Քերոբ Հովելյանը, Դավիթ Հակոբյանը, Վահագն Ռաշը, Վարդան Բադալյանը, «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը և Կարինե Մուսիկյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից գործարարներ, մշակույթի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և հիմնադրամի այլ աջակիցներ։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան