Ներքին 2 տարի առաջ - 22:55 07-05-2024

Վերջին շրջանում այցեր եմ կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ․ ԲՏԱ նախարար

Այսօր ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել եմ «Գալակտիկա» ընկերություն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Տնօրեն Արա Միրզոյանի ուղեկցությամբ շրջայց ենք կատարել տարածքում, ծանոթացել ՓԲԸ-ի գործունեությանը, առկա խնդիրներին։ Իմ խոսքում նշել եմ, որ մտադիր ենք ջանքեր ներդնել ոչ միայն այդ խնդիրները լուծելու, այլև, առհասարակ, զարգացման նոր ծրագրերի միջոցով բարձրացնել ընկերության արդյունաբերական արտադրության կարողությունները։

Հանդիպել եմ նաև նույն տարածքում գործունեություն իրականացնող այլ ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, խոսել իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:

Հավելեմ, որ վերջին շրջանում այցեր եմ կատարել նաև «Գառնի լեռ», «Արսենալ», IDS ռազմարդյունաբերական ընկերություններ»,- գրել է նախարարը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում