Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:30 07-05-2024

Փաշինյանի խոսնակը ասուլիսի ընթացքում ստեց․ հրապարակային ներողություն ենք պահանջում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ստեց՝ ասելով, թե ասուլիսին մասնակցում են այն լրատվամիջոցները, որոնք հավատարմագրված են Կառավարությունում։

Oragir.News-ը չնայած՝ լուսաբանում է Կառավարության բոլոր նիստերը, նախորդ տարի դեկտեմբերին հավատարմագրվել է Կառավարությունում, ստացել համապատասխան անվանաքարտերը, սակայն այդ ընթացքում ոչ մի անգամ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսներին մասնակցելու հրավեր չի ստացել։

Ուստի պահանջում ենք, որ Նազելի Բաղդասարյանը ներողություն խնդրի Oragir.News լրատվական կայքից, ինչպես նաև պարզաբանի, թե ինչու են Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցին զրկում ասուլիսին մասնակցելու և հարց ուղղելու հնարավորությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի աշխատակազմը ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին հաղորդագրություն է ուղարկել, որտեղ կրկին նշված է եղել, որ ասուլիսին մասնակցում են Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցները։

Փաստացի՝ նույն սուտը արդեն ասուլիսի ժամանակ հնչեցրեց Նիկոլ Փաշինյնաի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի