Ներքին 2 տարի առաջ - 23:37 06-05-2024

Ես միացա եկեղեցուն, որ ինձ նման մայրեր չլինեն էլ, որ ինձ նման անտուն մարդիկ չլինել էլ. զոհվածի մայր

«Ես՝ որպես պատերազմում որդի կորցրած մայր, միանում եմ Հայոց եկեղեցուն, որ էլ զոհեր չլինեն, որ էլ պատերազմ չլինի, որ կարողանանք մեր երկրից վտարել այս ազգադավ ու դավաճանական իշխանությանը»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժամկետային զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Որդեկորույս մայրն ասում է՝ չնայած որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր երկրում անհնազանդության ակցիաների պակաս չի եղել, բայց ինքը միայն այս անգամ է, որ որոշել է միանալ այս պայքարին։

«Ես չորս տարի սպասել եմ այս շարժմանը, որպեսզի օր առաջ ազատվենք այս ազգադավ իշխանությունից։ Ես մտածում եմ, որ այս շարժումը աստվածային է, հանձն առնողների գործ արդար է և Աստված օգնական կլինի, դրանում կասկած չունեմ։

Ես միացա եկեղեցուն, որ ինձ նման մայրեր չլինեն էլ, որ ինձ նման անտուն մարդիկ չլինեն էլ։ Փաշինյանի հետ հանդիպումից, դուրս եկած լացող տավուշցու ցավը մարմնիս ամբողջ բջիջով զգացի, որովհետև այդպիսի զգացողություն ես էլ եմ ունեցել, տարիներով ստեղծածս գրչի մի հարվածով հանձնվեց թշնամուն։ Ես նույն զգացողությունը ապրել եմ նոյեմբերի 9-ին, երբ ասացին պատերազմը վերջացել է, բայց վերջացել է ծանր ելքով։ Անտանելի է, երբ կորցնում ես ամեն ինչ ամենաթանկիդ՝ որդուդ, հողդ ու հայրենիքդ։

Ես իմ տղայի մասունքի առաջ երդվել եմ, որ վրեժս լուծելու եմ։Եթե իմ տղան և մյուս տղաները պայքարեցին 7 երկրների առաջ արգելված զենքի դեմ, որ մի սմ հող չզիջենք, ապա ես պարտավոր եմ անգամ մի միլիմետր չզիջել թշնամուն»,-շարունակում է Նաիրա Մարգարյանը։

Տիկին Նաիրան ասում է՝ այս իշխանությունները ոչ մի բանի համար չպատժվեցին, դրա համար էլ մաս-մաս, գյուղ-գյուղ Հայրենիքը հանձնում են, ժողովրդին էլ վախեցնում պատերազմով։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի