Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:46 06-05-2024

Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում են ունենալու․ Ռուսաստանի նախագահի օգնական

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը այսօր լրագրողներին հայտնել է, որ մայիսի 8-ին Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում են ունենալու և նշել, քննարկելու շատ հարցեր են կուտակվել։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Ինագուրացիայի անմիջապես հաջորդ օրը նախագահը կանցկացնի առաջին միջազգային միջոցառումը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստը, որից հետո երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, ինչպես նաև ավանդական բարեկամական ընթրիք ԱՊՀ առաջնորդների համար», - ասել է Ուշակովը։

Փաշինյան-Պուտին հանդիպման մասին նա ասել է, որ այդ երկկողմ շփումը շատ բովանդակալից կլինի՝ այնտեղ քննարկելու շատ հարցեր կան։

«Վերջին ժամանակներում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում պրոբլեմային հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես մենք ակնկալում ենք, բաց կքննարկվեն առաջնորդների միջև», - ասել է Ուշակովը, հավելելով, որ Փաշինյանն ինքը ապրիլին ասել էր, որ Մոսկվայի հետ հարաբերությունները լավ ժամանակներ չեն ապրում։

«Վերջին ժամանակներում մեր երկու երկրների միջև տարբեր մակարդակներում տեսանելիորեն նվազել են շփումները։ Քննադատություն է հնչում և Ռուսաստանի հասցեին և ՀԱՊԿ-ի հասցեին», - ասել է Պուտինի օգնականը, նշելով, որ Երևանը դե-ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, չնայած դեռ դուրս չի եկել, և չի մասնակցում կազմակերպության համատեղ վարժանքներին ու նաև պատրաստվում է ձեռնապահ մնալ կառույցին ֆինանսավորումից։ Զուգահեռաբար Հայաստանը ցուցադրաբար զարգացնում է երկխոսությունը Արևմուտքի հետ, այդ թվում՝ դիտարկելով Եվրամիությանը միանալու տարբերակներ, ակտիվացնում կապերը ՆԱՏՕ-ական գծի հետ։ Այսինքն հիմա շատ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են հենց առաջնորդների քննարկում», - ասել է Ուշակովը։

Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին 2023-ի դեկտեմբերին Սակտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ հանդիպման շրջանակում։ Ռուսաստանի ղեկավարի օգնականն ասել է, որ դրանից հետո գործնականում շփումներ չեն եղել, «ուստի կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք շատ կարևոր նշանակություն ենք տալիս այդ երկկողմ հանդիպմանը, որն ինձ թվում է կօգնի հստակեցնել շատ հարցեր»։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»