Ներքին 2 տարի առաջ - 12:14 05-05-2024

Երևանում՝ Իսակովի պողոտայում, Mazda 6-ը գլխիվայր շրջվել է. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, անջատել շարժիչն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում