Հակառակ դատարանի որոշմանը՝ շինարարները քանդում են ճանապարհը. Ֆիրդուսիի բնակիչ

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 17:30 04-05-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

«Այս հատվածը դատարանի որոշումով կիրառվել էր հայցի ապահովում և արգելանքի տակ էր դրվել, սակայն «Էլիտ հոլդինգ» ՍՊԸ-ն գիտակցելով, որ արգելանքի տակ է գտնվում այս հատվածը, քանդեցին։ Մենք ոստիկանություն կանչեցինք, դիմում գրեցինք Հարկադիրին, եկան, նայեցին, բայց անպատժելի մթնոլորտ է շինարարների հանդեպ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հանրապետության նրբանցք 8 ա հասցեի սեփականատեր Իսրայել Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ շինարարին ներկայացրել են թե՛ դատարանի որոշումները, թե՛ ոստիկանության ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների արձանագրությունները, բայց շինարարն ասում է՝ միևնույնն է, ես կքանդեմ։

«Ոստիկանությունն էլ նյութեր է պատրաստում, ուղարկում քննչական, բայց 1 ամսից ավելի է նյութերը մնում են, ի դեպ, հարկադիրի ներկայությամբ քանդում էին, նրանք էլ արձանագրեցին գնացին, ոչ մի հետևանք չեղավ»։

Նույն հասցեի բնակիչներից Դավիթ Սաֆարյանն էլ հայտնեց, որ դեռևս նախորդ տարի Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն ասել էր, որ ինչ-որ հարց լինելու դեպքում պետք է դիմել դատարան, քանի որ դատարաններն անկողմնակալ են։

Մանրամասները՝ տեսանյութում։