Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:02 03-05-2024

Հայաստանի ուժը կպատի՞․ Ալեն Սիմոնյան-Մարիա Զախարովա «գզվռտոցը» շարունակվում է

ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում, պատասխանելով news.ru պորտալի լրագրողի հարցին, որը կապված է Հայաստանի խորհրդարանի նախագահի հակառուսական հայտարարություններին, ասել է․

«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի առնվում այդ պաշտոնյայի կողմից, բայց հուսով եմ՝ նա ուժ կգտնի իր մեջ պատասխանելու մեր խորհրդարանականների հարցմանը»։

Նշենք, որ լրագրողի հարցը վերաբերում էր ավելի վաղ ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մեղադրանքին։ ՀՀ խորհրդարանի խոսնակը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել էր Հայաստանի դեմ «սպառնալիքների և ապատեղեկատվության արշավ» կազմակերպելու մեջ, ինչպես նաև հայտարարել էր «ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման» մասին: Այնուհետև Ալեն Սիմոնյանը պարզաբանել էր, որ Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների նկատմամբ նույնանման վերաբերմունք են արտահայտել, օրինակ, Բելառուսն ու Թուրքիան, սակայն Ռուսաստանի «ուժը պատել էր»՝ կշտամբելու միայն Հայաստանին՝ հնչեցրած ձևակերպման համար։

Մարիա Զախարովան հայտարարել է․ «Ինչքան հիշում եմ՝ ՌԴ Դաշնային խորհրդի կողմից սույն թվականի ապրիլի 24-ին Հայաստան է ուղարկվել պաշտոնական հարցում՝ առաջարկելով պարզաբանել Հայաստանի ղեկավարության կողմից հնչեցված արտահայտությունները։ Հիմա մենք կտեսնենք՝ Հայաստանի «ուժը կպատի», արդյոք, պատասխան պատրաստելու այդ գրությանը»։

Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերությունների արտաքնապես վատացման գործընթացում կարևոր դերակատարություն են ստանձնել խորհրդարանական կառույցները և, ինչպես միշտ, ԱԳ նախարարությունը, որի թե՛ ղեկավարը, և թե՛ պաշտոնական ներկայացուցիչն ավանդաբար աչքի են ընկնում հակահայաստանյան ակտիվ խոսույթով։

Պետք է փաստել, սակայն, որ այս նեգատիվ հռետորաբանության ֆոնին, բարեբախտաբար, հայ-ռուսական տնտեսական և ռազմա-անվտանգային հարաբերություններում բացասական տեղաշարժ չի նկատվում, ինչը նշանակում է, որ խոսույթը՝ խոսույթ, սակայն միջպետական բազմաշերտ ու բազմոլորտ երկխոսությունը և համագործակցությունը իրենց տեղերում են։ Եվ դա է, ի մասնավորի, Նիկոլ Փաշինյանին, ամեն պատեհ կամ անպատեհ առիթներով խոսելու տնտեսական աճի մասին և բերելու դրան առնչվող ցուցիչներ։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին

Ձեզ գուցե հետաքրքրի