ՀՀ-ում ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ԱԺ-ն է․ Արթուր Խաչատրյան
copy image url

ՀՀ-ում ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ԱԺ-ն է․ Արթուր Խաչատրյան

Ներքին 11 ամիս առաջ - 18:32 03-05-2024
Բոլոր հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենացածր հեղինակություն ունեցող ինստիտուտը ՀՀ-ում ԱԺ-ն է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Տեղից ՔՊ-ական պատգամավորները դիտողություն արեցին, Խաչատրյանն այդ պահին նիստը ղեկավարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին ասաց, որ դիտողություն են անում, դուրս հրավիրեք էլի, այդ նույն բանի համար Արծվիկ Մինասյանին ձայնի իրավունքից զրկեցին, ապա շարունակեց ելույթը․

«Դրա մեջ իր մեծագույն դերն ունի ԱԺ նիստերի կառավարման այդ պրակտիկան և ընտրողական մոտեցումը սանկցիաների կիրառման հարցում։ Այնպես որ, նախագահողներին եմ դիմում, երբ իրենք սանկցիներ են կիրառում, հաշվի առնեն, որ իրենք վարկաբեկում են այս հաստատությունը, այս ինստիտուտը։ Գոնե պարոն Արշակյանը որպես նախարար գիտի, որ եթե նախարարությունում որևէ բան այնպես չի գնում օրինակ, ռազմական ցուցահանդեսին զենքի փոխարեն բրոշյուրներ են ուղարկում, ում էլ ուզում եք մեղադրեք, բայց դա գերատեսչության ղեկավարի բացթողումն է»,- ասաց նա։

Խաչատրյանը հավելեց, որ ի տարբերություն ԱԺ-ի, ամենաբարձր հեղինակություն ունեցող հաստատությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, այնպես որ, քննադատելով Եկեղեցուն մի հատ նայեք՝ դուք, մենք բոլորս ինչ խայտառակ վարկանիշ ունենք։

«Կարծում եմ՝ տիկին Ջուլհակյանն էր, ասում էր՝ եթե Հայաստանում դիկտատուրա է՝ դուք ինչո՞ւ քաղբանտարկյալ չեք։ Դրան էլ ենք հասնելու, տիկին Ջուլհակյան, երբ ոստիկանը իմանալով հանդերձ՝ ում են ձերբակալում, ինքը դա անում է գիտակցաբար։ Երևի տեսել եք այն, որ բանդերլոգները հարձակվում են Բալուի վրա, այդ ձևի տարել նստացրել են մեքենա։ Գնում, հասնում ենք Ոստիկանություն, մարդը այսպես բարի աչքերով ասում է՝ մենք քեզ բերման չենք ենթարկել։ Ասում եմ՝ իյա՞ բարև, բա էստեղ ի՞նչ եմ անում, ասում է՝ եսիմ։

Մի հատ կարո՞ղ եք բացատրել, բա ես կամավոր ո՞նց հայտնվեցի Հարազդանի բաժնում։ Ես հույս ունեմ՝ դատախազությունը դրան պատշաճ կերպով կարձագանքի և նաև այդ հրաշափայլ տելեպորտացիայի մասին կխոսա»,- նշեց նա։

Ապա նա շնորհակալություն հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին պարզաբանման համար, որ քրեական որևէ գործ չկա երրորդ պետությունների կողմից սադրված հեղաշրջման փորձի կապակցությամբ։

«Դրա համար ԱՄՆ-ի պետդեպն ասել է՝ «Ասում են, որ», է հա, վարչապետն ասում է, էդ մարդիկ էլ նամարդություն չեն արել, ասում են՝ մենք էլ գրում ենք՝ ասում են։ Ի դեպ անգլերենի վրա հղում կատարելուց ես ձեզ խորհուրդ եմ տալիս բելառուսերեն սովորել, որովհետև Բատյան ի՞նչ է ասում, (ռուսերեն մեջբերում է անում Բելառուսի նախագահի խոսքից. Tert.am), նախկինները շիլան եփել են, խեղճ Նիկոլ Վովայևիչը կրում է հետևանքները։ Այսինքն, ձեզ աջակցում է Բատյան, դուք բելառուսերեն սովորեք, ինքն ասում է՝ այն ինչ դուք, դրա համար բելառուսերեն սովորեք»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանի ելույթին պատասխան ելույթով նրան պատասխանեց ԱԺ փոխխոսնակ ՔՊ-ական Հակոբ Արշակյանը։

«Սկսենք հերթականությամբ, պարոն Խաչատրյան ես սրա մասին չէի ուզում խոսել, բայց Դուք ինձ ստիպեցիք, որ ես խոսեմ, հուսամ հետո Ձեզ ինչ-որ մեկը նկատողություն չի անի սրա համար։

2021 թվականի ընտրություններից առաջ, որտեղ պիտի Հայաստանը հանդես գար տաղավարով Աբու Դաբիում էքսպոյի ժամանակ, մենք ամեն ինչ կազմակերպել ենք հավուր պատշաճի, կարող եք գրավոր ուզել և նախարարությունից ստանալ բոլոր փաստաթղթերը։

Ասում եք՝ բուկլետներով էինք գնացել, ո՛չ էքսպոնատներով էինք գնացել։ Չափերով մեծերը, որոնք ինքնաթիռով տեղափոխման կարիք ունեին տրանզիտով չափերով մեծ ինքնաթիռով պետք է ուղարկեինք և ընտրվեց Մոսկվան»,- պատմեց նա։

Նա նշեց, սակայն տրանզիտ բեռը տեղադրված ինքնաթիռի մեջ Մոսկվայում իջեցվում է և ասում են՝ փաստաթուղթ է պակաս, այդ փաստաթուղթն էլ է ուղարկվում, հետո մի հատ էլ է փաստաթուղթ ուղարկվում ու ասում են՝ անպայման կուղարկենք հաջորդ ինքնաթիռով, հետո հաջորդով, հետո հաջորդով հետո էքսպոյի ժամանակն է գալիս արդեն։

«Հիմա հարց՝ ընտրություններից առաջ, եղածը մի բան չէր, մեջը ոչ մի զենք չի եղել, եղել են էքսպոնատներ, բեսպիլոտնիկի մակետ՝ առանց իր ռազմական մասի, օպտիկական սարք, որը պետք է ցույց տայինք։ Հիմա ես ուզում եմ Ձեզ հարցնել՝ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը որ դա տեղի ունեցավ»,- ասաց նա

Ապա նա անդրադարձավ Խաչատրյանի այն մեղադրանքներին, թե ԱԺ-ն ամենահեղինակազրկված ինստիտուտն է Հայաստանում։

«Եթե Դուք ուշադրություն դարձնեք, աշխարհի բոլոր երկրներում խորհդարանների հեղինակությունը ցածր է, բայց դա նրա պատճառով չէ՝ ԱԺ-ի աշխատանքները պակաս որակյալ են, դա այն պատճառով է, որ քաղաքական բանավեճեր են տեղի ունենում, իրավիճակներ են լարվում, ժողովուդրն էլ մատծում է՝ այստեղ խոսելու տեղ է ու գնահատական է տալիս։»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ