Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:16 02-05-2024

ՆԳՆ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Իսպանիա

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով գտնվում էր Իսպանիայի Թագավորությունում։

Պատվիրակության կազմում էին ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյանը, ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության պետ Արթուր Ափյանը, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը, ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Հայկանուշ Չոբանյանը, ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կարգախմբերի կառավարման բաժնի պետ Արման Գևորգյանը, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի տեղեկատվության վերլուծության և վիճակագրության վարման բաժնի պետի տեղակալ Սոֆյա Աբգարովան։

Այցի ընթացքում ՆԳՆ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Վալենսիայի արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր տնօրենի տեղակալ Խորխե Սուարեզ Տորեսի, Վալենսիայի Քաղաքացիական գվարդիայի հրամանատար Էլոյ Ֆրանցիսկո Ասեդո Սանչեսի և մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Պատվիրակությունը մասնակցել է նաև Արտակարգ իրավիճակների հեռախոսազանգերի եվրոպական ասոցիացիայի (EENA) կազմակերպած տարեկան համաժողովին և ցուցահանդեսին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են ահազանգերի ընդունման տեխնոլոգիական նորարարական լուծումներ, ուսումնասիրվել տարբեր երկրներում գործող ահազանգման ավտոմատացված տեղեկատվական համակարգերը (Huawei, Hytera, Motorola Solutions, և այլն)։

Արդյունքում՝ մի շարք նորարական լուծումներ կկիրառվեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման գործընթացում՝ նոր ձևավորվող միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկման նպատակով։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո